Ամբողջ գործընթացն ապօրինի է. փաստաբան
18 Հունիսի 2025, 13:27
Սամվել Կարապետյանի դեմ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Զավեշտալին այն է, որ նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, նախատեսում է նաև տուգանք, հանրային աշխատանք, ինչպես նաև հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Նման հոդվածով անձին կալանք նեկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է, ինչի առնչությամբ էլ մենք մեր բողոքն ենք ներկայացնելու բոլոր ատյաններում»,-ասել է նա:
Փաստաբանի խոսքով՝ այս պահին դեռևս միջնորդություն ներկայացված չէ դատարանում, բայց կան տեղեկություններ, որ այն կներկայացվի: