Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից․ Լավրով

29 Սեպտեմբերի 2024, 16:00

Քաղաքականություն

Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից, եթե ցանկանում են հանդիպել, ինչպես ԱԳ նախարարները հանդիպեցին։

Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։

Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ Կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել ամրագրված մեր բոլոր պարտավորությունները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիմա եթերում