Վիսկոնսին նահանգում տորնադոյի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
28 Հուլիսի 2026, 13:37
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տորնադոյի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Նշվում է, որ քամու արագությունը հասել է մինչև 90 կմ/ժ-ի։ Ուժեղ քամին ավերել է տներ, շրջել ավտոմեքենաներ և արմատախիլ արել ծառեր։
Տեսանյութերում ներկայացված է տորնադոյից հետո ստեղծված իրավիճակը Վիսկոնսինի Մենաշա քաղաքում։