Ամփոփիչ համերգով ավարտվել է «Burbank Music Center»-ի ուսումնական տարին
04 Հունիսի 2026, 23:03
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի է ունեցել «Burbank Music Center»-ի ուսումնական տարվա ամփոփիչ մրցույթ-համերգը: Երկօրյա միջոցառումների ծրագրում ներառված էին ջութակի, ֆլեյտայի ու դաշնամուրի ամփոփիչ համերգներ:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել «BMC Golden Choir» ոչ պրոֆեսիոնալ երգչախումբը:
Համերգի գեղարվեստական ղեկավարը մաեստրո Արմեն Մարտիրոսյանն էր: Միջոցառման մասնակիցների պնդմամբ՝ երեխաների համար սա հրաշալի հնարավորություն է պահպանելու հայկական ավանդույթները և հայրենիքից հեռու ծանոթանալու ազգային մշակույթին: