Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել

07 Սեպտեմբերի 2026, 23:16

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում մեղադրական եզրակացությունից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ ներկայացված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրանքում օտարերկրյա հատուկ ծառայության փոխարեն այժմ նշվում է հասարակական կազմակերպություն։

Մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, մեղադրանքում այլևս չկա պնդում, թե Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին։

Այսպիսով, մեղադրանքի նոր ձևակերպումներում մի շարք էական դրույթներ փոփոխվել կամ հանվել են։

Հիմա եթերում