Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ կաթողիկոսի օրհնությունը չի հնչել․ Արամ Վարդևանյան

02 Օգոստոսի 2026, 13:45

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քննադատել է Ազգային ժողովի առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսի չմասնակցելու և օրհնության խոսքը չհնչելու հանգամանքը՝ այն համարելով աննախադեպ։

«Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Կաթողիկոսը չի օրհնում Ազգային ժողովի նիստը։ Ի՞նչ պատիվ է բերում Քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես սահմանադրական կարգավիճակ ունեցող երկրին, որ Ազգային ժողովի նիստին Վեհափառ Հայրապետի բացման խոսքն ու օրհնությունը չհնչեն։ Պարզապես կարող եմ ասել, որ սա իրապես խայտառակություն է», — ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ հարցը բարձրաձայնվել է մի քանի փուլով, սակայն իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պայքարը պետք է շարունակել։

Հիմա եթերում