Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ում տիրող տոտալ կոռուպցիայի մասին
03 Օգոստոսի 2026, 12:17
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, բարձրացրել է վերջինիս եղբոր բիզնես գործունեության և պետական հնարավոր հովանավորչության հարցը:
Պատգամավորն իր խոսքում ուղղակի կապ է տեսել ընկերություններում պետական մասնաբաժնի հայտնվելու և Ռուբինյանի հարազատի հաջողությունների միջև:
«Ո՞նց է ստացվում, պարոն Ռուբինյան, որ ձեր եղբայրը աննախադեպ հաջողություններ է գրանցում այն կազմակերպություններում, որոնցում մասնաբաժին է ձեռք բերում կառավարությունը: Ո’չ Միրզոյանի կնոջ հետ խնդիր ունեմ, ո’չ էլ Ռուբինյանի եղբոր, բայց հովանավորչություն չեք տեսնու՞մ»,- հայտարարել է Աննա Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ հարցը չունի անձնական ենթատեքստ, սակայն ներկայացված փաստերը խոսում են համակարգային խնդիրների և հնարավոր շահերի բախման մասին, ինչը չի կարող վրիպել հանրության ուշադրությունից: