Ապշերոնսկի շրջանի «Ուրարտու» համույթն արժանացել է Համառուսաստանյան փառատոնի Գրան պրիի

13 Հունիսի 2025, 12:52

Քաղաքականություն

«Ապշերոնսկ» քաղաքային մշակույթի պալատի «Ուրարտու» հայկական պարի համույթը հաջողությամբ հանդես է եկել «Լավագույն համույթ 2025» խորեոգրաֆիկ արվեստի համառուսաստանյան փառատոն-մրցույթում։ Ստեղծագործական ժյուրիին ներկայացվել է Կրասնոդարի երկրամասի համույթների կատարմամբ ավելի քան 233 համար։

«Ուրարտու» համույթը՝ Արմինե Հայրապետյանի ղեկավարությամբ, արժանացել է փառատոնի բարձրագույն մրցանակի՝ Գրան պրիի։ Նախապատրաստական խումբը երկու առաջին տեղ է գրավել։ Գերազանց արդյունք է ցույց տվել նաև պատանիների խումբը՝ զբաղեցնելով երկու առաջին և մեկ երկրորդ տեղերը: Փայլուն հանդես են եկել նաև ավագ և միջին խմբերը՝ գրավելով հինգ առաջին տեղերը։