Առաջ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա՝ ուղիղ ԱԺ ամբիոնից․ Բագրատ Միկոյան

26 Օգոստոսի 2026, 23:58

Քաղաքականություն

2018 թվականից սկսած’ ամեն օր սա եղել է սպասելի, ու դրա վառ ապացույցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ անգամ է ազատազրկվում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

«Իրավական գործընթաց չկա: Առաջ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ Աժ ամբիոնից. կարող էին հենց Փաշինյանի ԱԺ այդ ելույթից հետո ասել՝ սա կալանքի որոշում է ու կալանավորեին», — նշել է Միկոյանը:

Հիմա եթերում