Առաջարկվել է Սանկտ Պետերբուրգում փողոց անվանակոչել բևեռախույզ Արթուր Չիլինգարովի պատվին
13 Դեկտեմբերի 2024, 14:49
Սանկտ Պետերբուրգում առաջարկվել է բևեռախույզ, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի անունով փողոց կամ պողոտա անվանակոչել։ Այդ մասին ասվել է «Արկտիկա. ներկան և ապագան» միջազգային համաժողովի բացմանը, որի հիմնադիրը հայտնի հետազոտողն էր, հայտնել է Բևեռախույզների ասոցիացիայի առաջին փոխնախագահ Միխայիլ Սլիպենչուկը։
«Արկտիկա. ներկան և ապագան» 14-րդ միջազգային համաժողովն անցկացվում է դեկտեմբերի 12-13-ը «Էքսպոֆորում» ցուցահանդեսային կենտրոնում: