Արամ Վարդևանյանի ընտրվելու համար ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի․ Էդգար Ղազարյան
06 Օգոստոսի 2026, 11:22
ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկությունը գաղտնի է, ինչն ընդգծում է յուրաքանչյուր պատգամավորի անհատական դիրքորոշումը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն Արամ Վարդևանյանի ընտրվելու համար։
«Դա նշանակում է, որ մյուս խմբակցությունից ևս պետք է լինեն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը»,- նշել է Էդգար Ղազարյանը։