Առավոտյան խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23 Հունիսի 2026, 10:30

Քաղաքականություն

Իրավապահներն այսօր խուզարկել են ՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ ոչինչ չի հայտնաբերվել։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները՝ դեռևս հայտնի չէ: