Արցախցիներին կներկայացվեն ընտրական իրավունքի իրացման ընթացակարգերը
27 Մայիսի 2026, 22:15
Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի հայրենակիցներ,
հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։
Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր։
Հրավիրում ենք մասնակցելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Արցախի և արցախցիների հարցերով մտահոգ հասարակական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու աջակցում մեր իրավունքների պաշտպանության գործին»։