Արևմուտքի համար Հայաստանը պարզապես ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու գործիք է․ Եվգենի Պրիմակով
28 Մայիսի 2026, 21:21
Քաղաքական և հասարակական գործիչ Եվգենի Պրիմակովը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական ընթերցումների շրջանակում, Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների խզման ռիսկերին։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը նպատակաուղղված տանում է հարաբերությունների խզման դեպի Ռուսաստանի հետ։
«Հայաստանի հարցում ես բացարձակապես համոզված հոռետես եմ։ Կարծում եմ՝ ներկայիս քաղաքական ռեժիմը գիտակցված կերպով տանում է հարաբերությունների խզման դեպի Ռուսաստանի հետ։ Իհարկե, ոչ ուկրաինական սցենարով, բայց, այնուամենայնիվ, բավական վճռականորեն։ Նրանք որոշ պատրանքներ ունեն, որոնք փորձում են ներշնչել հայ հասարակությանը՝ թե Արևմուտքի հետ ամեն ինչ լավ, հեշտ և հաճելի կլինի, որ իրենց այնտեղ կընդունեն և այլն։ Նրանք չեն հասկանում, որ Արևմուտքի՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար Հայաստանը պարզապես հերթական գործիքն է, որի միջոցով կարելի է վնասել Ռուսաստանին, սահմանափակել կամ զսպել նրան»,- ասել է Պրիմակովը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար գոյատևման հարց են։