Արմավիրցի ուսանող Հակոբ Զոբյանը պարգևատրվել է հրդեհը մարելու և մարդկանց փրկելու համար
24 Հունվարի 2025, 14:20

«Արմավիրի տեխնոլոգիաների և սպասարկման տեխնիկում»-ում տեղի է ունեցել «Պաշտպանություն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների հանդիսավոր պարգևատրումը, որոնք մարդկային և մասնագիտական լավագույն որակներն են դրսևորել բնակելի շենքի հրդեհը մարելիս:
Պատվոգրով պարգևատրվել է նաև ուսանող Հակոբ Զոբյանը: Տեղեկանալով ուսումնական հաստատության դիմացի տան հրդեհի մասին՝ Հակոբը մյուս ուսանողների հետ, չնայած ուժեղ ծխին, դուրս են բերել տարեց մարդկանց: Տղաներին հաջողվել է կրակմարիչների օգնությամբ մարել կրակի օջախը, իսկ ժամանած հրշեջներին մնում էր միայն ստուգել տարածքներն ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Ուսանողներին պարգևատրելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Փրկարարների տարածաշրջանային միությունը»։