Արմեն Բենյանը՝ Սամարայի մարզի առողջապահության նախարար

22 Մարտի 2024, 16:44

Հայեր

Սամարայի մարզի առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Բենյանը: Այս մասին հայտնում է մարզի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։ Արմեն Բենյանը տևական ժամանակ զբաղեցնում էր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նորանշանակ նախարարը Սամարայի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, ինտերնատուրա և օրդինատուրա է անցել վիրաբուժություն մասնագիտությամբ:

2004 թվականից նա 16 տարի աշխատել է Կալինինի Սամարայի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում։

Առողջապահական հաստատությունում Արմեն Բենյանն աշխատել է որպես կրծքային վիրաբույժ, հետո՝ վիրահատական բլոկի վարիչ, վիրաբուժական կրծքային բաժանմունքի վարիչ և գլխավոր բժիշկ: Այնուհետև կարիերան շարունակել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունում։

Հիմա եթերում