Ռուսաստանի հայ համայնքը նշել է Վարդավառը
13 Հուլիսի 2026, 16:10
Հուլիսի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հանդիսավորությամբ նշվել է Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
ՌԴ-ի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո կազմակերպվել են ժողովրդական տոնակատարություններ՝ ազգային երգ ու պարով և ջրախաղերով։
Վարդավառը նշվել է նաև Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում, ինչպես նաև Աստրախանում, Արմավիրում, Նովոռոսիյսկում, Կրասնոդարում և Ռուսաստանի այլ քաղաքներում։