Ախալցխայում հայկական պարային խմբերը կատարել են «Կարնո Քոչարի»՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
05 Օգոստոսի 2026, 17:40
Ախալցխայի և Հայաստանի պարային համույթները Ռաբաթ բերդում կատարել են հայկական ավանդական «Կարնո քոչարի» պարը։
Հայկական ավանդական երգի և պարի «Արեգ» համույթը մշակութային այցով մեկնել էր Ախալցխա՝ մասնակցելու անվանի պարուսույց Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։