Այս ամենը աբսուրդի ժանրից է. Սամվել Կարապետյանի փաստաբան

18 Հունիսի 2025, 13:10

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այն, ինչ արվում է, ապօրինի բնույթ է կրում:

«Կիրառվել է անհամաչափ հարկադրանք, խախտվել է անձեռնմխելիության իրավունքը: Համոզված ենք, որ և՛ քրեական վարույթ նախաձեռնելը, և՛ հարկադրանքի միջոց կիրառելը, և՛ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաև մեղադրանք ներկայացնելը ապօրինի բնույթ են կրում, ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ընթացքում, ապսուրդի ժանրից են»,- ասել է փաստաբանը: