Այս դեպքը պետք է համախմբի բոլոր գործարարներին․ Սեմյոն Բաղդասարով
17 Հունիսի 2025, 23:16

Ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը տեսաուղերձ է ձայնագրել Հայաստանի իշխանությունների ոչ իրավաչափ գործողություններից հետո, որոնք սկսել են հետապնդել գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին:
«Սամվել Կարապետյանը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։ Մի քանի ժամ անց «Հայաստանի իշխանության» ներկայացուցիչները նրա նկատմամբ հակաօրինական քայլեր են ձեռնարկել։ Այս դեպքը պետք է համախմբի բոլոր գործարարներին, որոնք միամտորեն կարծում են, որ «վաղը իրենց մոտ չեն գա»», — ասել է Բաղդասարովը։