Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում. Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին
14 Ապրիլի 2026, 18:38
Այս պահի դրությամբ տեղեկությունն այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու լուրը։
«Իսկապես զարմանալի է, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ միշտ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը։ Դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։
Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում։ Կոնկրետ, թե մեղադրանքը ինչի վերաբերյալ է, կարծում եմ` քիչ հետո կունենամ հնարավորություն արդեն մուտք գործելու Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ դրա արդեն տվյալները կստանամ»,- նշել է նա։