«Ազատություն, Ավետիք Չալաբյանին»․ ակցիա՝ դատարանի բակում
21 Օգոստոսի 2026, 14:15
Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում քննում են հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի քննության հարցը։
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ նրա համակիրները, «ՀայաՔվեի» անդամներն ու աջակիցները հավաքվել են դատարանի բակում։
Նրանք Ավետիք Չալաբյանի նկարներով պաստառներ են բերել և վանկարկում են «Ազատություն, Ավետիք Չալաբյանին»։