Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դուրս է եկել դատարանի շենքից
04 Հունիսի 2026, 19:11
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դուրս է եկել դատարանի շենքից, որտեղ նրան դիմավորել են աջակիցները՝ «Սրբազան, Սրբազան» վանկարկումներով։
Այսօր դատարանը փոխել է արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ այն փոխարինելով տնային կալանքով։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա առաջին ատյանի դատարանը Գալստանյանին թույլատրել է յոթ ժամով մեկնել Իջևան, որտեղ նա հաշվառված է, որպեսզի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։