Բաքուն կարող է բանտարկվածներին հանձնել ՀՀ-ին՝ այստեղ իրենց պատիժը կրելու համար. Սիրանուշ Սահակյան
18 Հունվարի 2025, 11:00
Alpha News-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է Բաքվում 19 հայ պատանդների շինծու գործերով դատավարությանը։
«Գերիների ազատ արձակման որոշման պարագայում չեմ բացառում, որ որպես մեխանիզմ՝ օգտագործվի, օրինակ, պատժի նպատակով «հանցագործների» հանձնումը իրենց քաղաքացիական երկրին։ Սա հնարավոր է և Ադրբեջանը ոչ թե ուղղակի ազատ արձակի, այլ մարդասիրական կամ այլ նկատառումներից ելնելով որոշում ընդունի «հանցագործներին» հանձնել ՀՀ-ին՝ այստեղ պատիժ կրելու նպատակով։
Ինչ վերաբերում է շինծու քրեական գործերով անցնող այն անձանց, որոնք չեն գտնվում Ադրբեջանում, ապա այստեղ է, որ Ադրբեջանը փորձում է համագործակցություն սկսել Հայաստանի հետ, բայց այս մտադրությունն էլ, կարծում եմ, խիստ քաղաքական է»,- ասել է մեր զրուցակիցը։
Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է նաև Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին։
«Ինչպես գիտենք, Ադրբեջանում տեղի են ունեցել հայերի դեմ հանցագործություններ, սպանություններ, խոշտանգումներ, որոնց կապակցությամբ Եվրոպական դատարանը կայացրել է վճիռներ և պարտավորեցրել Ադրբեջանին քննություն իրականացնել սեփական երկրում և պատժի ենթարկել հանցագործներին։
Արդյունավետ քննության կարևոր բաղադրատարր է տուժողների ներգրավվածությունը, մինչդեռ բոլոր տուժողները կամ տուժողների իրավահաջորդները գտնվում են ՀՀ-ում, որոնց հետ կոմունիկացիան պետք է ապահովվի միաջզգային համագործակցության շնորհիվ»,- եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։