«Բարգավաճ Հայաստան»-ը դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները

27 Օգոստոսի 2026, 20:41

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները:

««Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։

Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,- նշված է կուսակցության հայտարարությունում: