Լավ մարդու մասին ոնց վատն ասես. վանաձորցիները՝ Սամվել Կարապետյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով կալանավորել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հարցում է անցկացվել՝ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն մարդիկ գործարարի մասին:

«Սամվել Կարապետյանին հարգում եմ որպես հայ լավ մարդ, գործարար, հայտնի անձնավորություն, ով մեր Վանաձորի, Տաշիրի, Հայաստանի համար շատ բան ունի արած: Նման մարդկանց չպետք է ոտնահարել»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Հարցման մասնակիցներից մեկն էլ ասել է. «Բառի բուն իմաստով բարի մարդ է, բարերար: Լավ մարդու մասին ոնց կարող եմ վատ բան ասել: Միակ մարդն է, որ հարցուփորձ անես՝ վատ բան չի արել»:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նա Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան կողքից խոսողները:

Տեսանյութը՝ Marz News-ի