Բերքը չի վաճառվում անգամ ինքնարժեքից ցածր գնով․ գյուղացիները մեղադրում են իշխանություններին
01 Օգոստոսի 2026, 12:10
Հայաստանում մրգի և բանջարեղենի իրացման հետ կապված լուրջ խնդիր է ստեղծվել։ Գյուղացիները նշում են, որ ստիպված են բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով, սակայն նույնիսկ այդ դեպքում հաճախ չեն կարողանում գնորդ գտնել։
«30 դրամ ենք ասում՝ չեն առնում, 20 դրամ ենք ասում՝ դարձյալ գնորդ չկա։ Բերքը լավն է, բայց վաճառքն ամբողջությամբ կանգնել է»,- «Alpha News»-ի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։
Նրանց խոսքով՝ շուկայում անորակ և քիմիական նյութերով մշակված արտադրանքի պատճառով տուժում են այն գյուղացիները, որոնք աճեցնում են որակյալ և բնական բերք։
Գյուղացիները նաև մեղադրում են պետական մարմիններին՝ պնդելով, որ վերջիններս չեն ձեռնարկում արդյունավետ քայլեր տեղական արտադրողներին պաշտպանելու համար։
«Ո՞ւր է պետությունը, ի՞նչ պետություն․․․ Մեկին բռնում են, մեկին՝ բաց թողնում։ Երկրի հարուստ, բարերար մարդկանց ներքաշում են քաղաքական կամ իրավական քաշքշուկների մեջ, իսկ շարքային գյուղացու մասին մտածող չկա»,- նշում են նրանք: