Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել կարող է միայն Թուրքիայի նախագահը. Մեծ Բրիտանիայի հայ համայնք
18 Փետրվարի 2025, 16:00

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհուրդը Նիկոլ Փաշինյանից պահանջել է ներողություն Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհուրդը Նիկոլ Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության մասին իր խոսքերի համար։
«Խորհուրդը պահանջում և կոչ է անում Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին արված իր հայտարարությունների համար»,- նշված է հայտարարությունում։
Սփյուռքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել կարող է միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կողմնակիցները։