Չինաստանում մարդանման ռոբոտը 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել

22 Օգոստոսի 2026, 17:40

Տնտեսություն և Բիզնես

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մարդանման «Կայծակ» ռոբոտը 100 մետր տարածությունը հաղթահարել է 9,32 վայրկյանում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշվում է, օգոստոսի 22-ին անցկացված փորձարկումների ընթացքում ռոբոտ-սպրինտերի առավելագույն արագությունը հասել է 14,5 մ/վրկ-ի։

100 մետր վազքի գործող համաշխարհային ռեկորդը՝ 9,58 վայրկյան, պատկանում է ճամայկացի Ուսեյն Բոլթին։

Մարդանման ռոբոտների երկրորդ համաշխարհային մրցումները անցկացվում են Պեկինում՝ օգոստոսի 22-ից 26-ը։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 2 հազար ռոբոտ՝ աշխարհի 16 երկրներից։ Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցում է 666 թիմ։