Դա բացարձակ սուտ է․ Լևոն Քոչարյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների մասին
04 Օգոստոսի 2026, 17:56
«Դուք պատմում էիք Ձեր մանկության մասին և այդ համատեքստում նշում, թե իմ երիտասարդ տարիներին, երբ խնդիրներ էին առաջանում, դրանք լուծում էր ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատը։ Դա բացարձակ սուտ է, զրպարտություն է և ինձ համար շատ վիրավորական»,- Ազգային ժողովի նիստում, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հերքել է նաև Ալեքսանյանի այն պնդումները, թե ինքը եղել է արտոնյալ կարգավիճակում՝ նշելով, որ իր վերաբերյալ նման բնորոշումները չեն համապատասխանում իրականությանը։
Անդրադառնալով նախկինում օգտագործած «ախրանիկ» արտահայտությանը՝ Քոչարյանը պարզաբանել է, որ այն վերաբերում էր Ալեքսանյանի օգնականի վարքագծին։
«Այդ բառը օգտագործել եմ այն բանից հետո, երբ Ձեր օգնականը Ազգային ժողովի բակում պատրաստվում էր հարձակվել փոքրակազմ լրագրողի վրա։ Դա օգնականի պահվածք չէ, դա թիկնապահի պահվածք է։ Եթե չեք ցանկանում, որ Ձեր շրջապատի մարդկանց «ախրանիկ» կամ «հաստավիզ» անվանեն, ապա հորդորեք նրանց լրագրողների նկատմամբ նման վերաբերմունք չդրսևորել»,- ասել է Լևոն Քոչարյանը։