Դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին
21 Հոկտեմբերի 2026, 20:18
Դատարանի որոշմամբ՝ երկու ամիս ժամկետով կալանավորվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու մեջ: Նույն գործի շրջանակում առավոտյան ձերբակալված մյուս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար: