Օրինակ բերեք՝ ո՞ր եվրոպական երկրում են ապօրինությունները քողարկվում ժողովրդի ցանկություններով․ Խամոյանը՝ ՔՊ-ին

06 Օգոստոսի 2026, 18:17

Քաղաքականություն

«Դուք գողացել եք 60․000 քաղաքացու ձայն։ Դա փաստ է»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

«Դուք գողացել եք ընդդիմադիր մանդատներ։ Ձեր քաղաքական ուժի քարոզչական հիմնական ուղեգիծն ամեն ինչ մոռացության մատնելն է»,- նշել է Խամոյանը։

Դիմելով ՔՊ-ական Մարիա Կարապետյանին՝ պատգամավորն ասել է․

«Դուք, եթե չեմ սխալվում, եվրոպագիտության մագիստրոս եք կամ դոկտոր։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր մի եվրոպական երկրում է ընդդունված ապօրինությունները քողարկել «ժողովրդի ցանկություններով»։ Կարո՞ղ եք մեկ եվրոպական երկրի օրինակ բերել։ Եթե այդպես է, առաջարկում եմ իշխանության երրորդ ճյուղը փակենք, դրա փոխարեն պերաշկիանոց բացենք»։