Դուք սխալին սխալով եք արձագանքում․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին

14 Օգոստոսի 2026, 14:08

Քաղաքականություն

Դուք սխալին սխալով եք արձագանքում, ոչ թե ճշտին՝ նույնությամբ կամ մի բան ավելի եք արձագանքում։ Այս մասին խորհրդարանում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը` դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։

«Ազգային ժողովում ելույթները կարող են լինել սուր, վիրավորական, անընդունելի և այլն։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից զրկում։ Ի դեպ, իմ հենց նախնական ելույթի շրջանակներում որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու ասում էի, որ չպետք է լինի որևէ մի խմբակցության նկատմամբ հատուկ մոտեցում, պետք է բոլորի նկատմամբ լինի հավասար մոտեցում։ Նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ո՛չ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ի՞նչ արտահայտություններ արեց, դուք դա լսե՞լ եք։ Ես դա չեմ կրկնի»,–նշել է Վարդևանյանը։