Ձեր իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմախոսներին ճնշելու համար․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին

03 Օգոստոսի 2026, 17:23

Քաղաքականություն

«Դուք օրը ցերեկով գողացել եք 60 000 քաղաքացու քվե, դուք գողացել եք ԲՀԿ-ի մանդատները։ Մեր և ձեր տարբերությունը նրանում է, որ մեզ համար նորմալ է, երբ մարդիկ այլ քաղաքական հայացքներ ունեն, իսկ ձեր իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմախոսներին ճնշելու համար»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով է առաջնորդվում, և մասնավոր հատվածից վերցված գույքերում կառավարիչներ են նշանակվում իշխող կուսակցության ներկայացուցիչները։

«Անունը դնում եք՝ վերցնում ենք օլիգարխներից, տալիս ենք ժողովրդին, բայց ժողովրդին ոչինչ չեք տալիս։ Ձեզ համար սա դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն։ «Արարատ ցեմենտի» կառավարիչ են նշանակում Արագածոտնի նախկին ՔՊ-ական մարզպետ Դավիթ Գևորգյանին, «Մուլտի Վելնես»-ի կառավարումը տալիս են Վահագն Ալեքսանյանի մարզիչին»,- ընդգծել է Խամոյանը։