«Ձեռքներդ հեռու ռուսներից». բողոքի ակցիա՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ

27 Օգոստոսի 2026, 17:15

Քաղաքականություն

Օգոստոսի 27-ին մի խումբ ակտիվիստներ Մոսկվայի Լեոնտևյան նրբանցքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան պատին երեք պաստառ են փակցրել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռուսատյաց քաղաքականության և ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ մեղադրանքներով։

Պաստառներին գրված էր. «Պետական անվտանգության ծառայությունը խոշտանգում է, Ալիևը՝ կոծկում», «Ռուսական արյունը ձեր ձեռքերին է» և «Ձեռքներդ հեռու Ռուսաստանի քաղաքացիներից»։