ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն Հայաստանի մասնակցության հարցը․ Ուշակով

28 Մայիսի 2026, 14:13

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն Հայաստանի հետագա մասնակցության հարցը ԵԱՏՄ-ում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը այս կամ այն չափով կքննարկվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսի մասին հարցին։