ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիաչվերթների քանակը կարող է նվազել
30 Մայիսի 2026, 17:10
Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիաչվերթների քանակը կարող է նվազել։ Այդ մասին զգուշացրել է տնտեսագետ, Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ Իննա Լիտվինենկոն։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է մասնավորապես Երևան-Եկատերինբուրգ, Երևան-Մոսկվա և Երևան-Սոչի ուղղություններով չվերթներին։
«Պետք է պատրաստ լինել ավիաչվերթների կրճատմանը։ Հնարավոր է՝ որոշ քաղաքների հետ օդային հաղորդակցությունն ընդհանրապես դադարեցվի, օրինակ՝ Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ»,- «Подмосковье сегодня» պարբերականին ասել է Լիտվինենկոն։