Էդգար Ղազարյանը ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների

02 Օգոստոսի 2026, 16:00

Քաղաքականություն

Ազգային ժողովի անդրանիկ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։

Ղազարյանը հայտարարեց, որ, իր գնահատմամբ, նիստի ընթացքում տեղի է ունեցել բարոյական նորմերի կոպիտ խախտում, քանի որ նիստը նախագահող Կնյազ Հասանովը չի առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։

«Տեղի ունեցավ բարոյական նորմերի կոպտագույն խախտում։ Քանի որ նիստը վարող Կնյազ Հասանովը չհայտարարեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների, ես հայտարարում եմ լռության րոպե»,– ասել է Ղազարյանը։