Էնթոնի Սարգսյանը՝ պատանիների բասկետբոլի Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող
15 Հուլիսի 2026, 12:10
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հասել է մրցաշարի եզրափակիչ և ողջ ընթացքում չի պարտվել ոչ մի խաղում։
Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինում գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։
Նա իր փայլուն մրցելույթը եզրափակել է ևս մեկ տպավորիչ խաղով եզրափակչում, որի շնորհիվ Հայաստանը 2017 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել է C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։