Երևանը շարունակում է հավատարիմ մնալ «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությանը․ Ուշակով

07 Մայիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի են ունեցել լուրջ բանակցություններ, որոնց ընթացքում հաջողվել է «բոլոր հարցերում հստակություն մտցնել»։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Երևանը շարունակում է նախկինի պես հավատարիմ մնալ «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությանը։

«Թե որքան երկար կարելի է մնալ նման դիրքում, դժվար է ասել»,- նշել է Ուշակովը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել էր, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել ռուսամետ քաղաքական ուժերի մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, այդ թվում՝ ընտրական գործընթացների ընթացքում։

Հիմա եթերում