Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18 Օգոստոսի 2026, 21:50
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Երրորդ տեղի համար լարված գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 3:3 հաշվով (վերջին միավորի առավելությամբ) հաղթանակ է տարել Վրաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Մկրտչյանի նկատմամբ։