«Ես իմ անուշ Հայաստանի»-ն թուրքական հեռուստաեթերում

 
Թուրքական հեռուստաալիքներից CNNTurk-ը Երևանից և ընտրատեղամասերից լուսաբանում է Աժ ընտրությունը: Արդեն իսկ հրապարակված տեսանյութում լրագրողի մեկնաբանություններին կից կադրում երևում է ընտրատեղամասից կադր՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ:
 
Թուրքիայից եկած լրագրողն ուղիղ եթերին միացել էր այն ընտրատեղամասից, որտեղ քվեարկելու էր Նիկոլ Փաշինյանը: Սերդար Քորուջուն ընդգծում է, այս ընտրությունները գերկաևոր են Հայաստանի և Փաշինյանի համար, որովհետև Փաշինյանի գլխավոր մրցակիցը Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանն» է: Ընդգծում է, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ու բացի այդ նախօրեին «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակից պատգամավորի 6 թեկանածուներին ձերբակալելու որոշում է կայացվել: Հավելում է, որ նման զարգացումների իրականում կարելի էր սպասել ընտրություններից հետո:  
 
«Փաշինյանի հաղթանակը հնարավոր է, բայց։ Բայց միևնույն է, չպետք է թերագնահատենք ընդդիմության հնարավորությունները։ Որովհետև կան բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, և եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն, կա հնարավորություն, որ նրանք կարողանան կանխել Փաշինյանի իշխանության գալը», —   CNNTurk-ի ուղիղ եթերում ասում է Սերդար Քորուջուն:
 
Հավելենք, որ նա այն թուրք լրագրողներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հիմա եթերում