Եթե անձը չի կարողանում քաղաքական խոսք ասել առանց վիրավորանքների, թող չլինի ԱԺ-ում․ Արամ Վարդևանյան

05 Օգոստոսի 2026, 17:30

Քաղաքականություն

«Այս ամբիոնից և այս նիստերի դահլիճում գործում է հետևյալ կանոնը՝ վիրավորական արտահայտությունները թույլատրելի չեն։ Եթե անձը չի կարողանում քաղաքական խոսք ասել առանց վիրավորանքների, ուրեմն Ազգային ժողովում թող չլինի»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի գործունեությանն ու լրատվամիջոցների հետ ունեցած առնչություններին՝ Վարդևանյանը նշել է․

«Ինձնից առաջ ելույթ ունեցած պատգամավորը, ըստ էության, հանդիսանում է լրատվական կայքի սեփականատեր, որին նույնիսկ զրպարտության հայց ներկայացնել հնարավոր չէ, քանի որ քողարկում է սեփականատեր լինելու հանգամանքը։ Առաջարկում եմ, որ նշված պատգամավորը բացահայտի իր առնչությունը հայտնի ֆեյք կայքի հետ, հստակ ընդունի իր պատասխանատվությունը և ներկայացնի այդ երևույթի դեմ իրավական գործիքակազմի կիրառման մեխանիզմները»։

Հիմա եթերում