Եթե գործարանը չբացվի, ճանապարհներ ենք փակելու․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից
09 Հուլիսի 2026, 12:44
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։
Աշխատակիցներից մեկի խոսքով՝ գործարանի փակման պատճառով իրենք աշխատավարձը չեն ստանալու։ «Բոլորս վարկեր ունենք, բանկը չի սպասելու՝ տեսնի բանվորին երբ են աշխատավարձ տալու։ Մենք պահանջում ենք, որ գործարանը բացվի։ Եթե չբացեն ճանապարհներ ենք փակելու»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ում, աշխատանքը դադարեցվել են։