Ֆրանսիս Վեբեր. Լավագույն ֆրանս-հայկական կատակերգությունների հեղինակը

23 Մարտի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ֆրանսիս Վեբերը ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ է:

Վեբերի հայրը հրեա է, իսկ մայրը հայուհի։ Եկատերինա Աղաջանյանը ծնվել է Արմավիրում, ապա ընտանիքով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իսկ հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա: Տարբեր հարցազրույցներում Վեբերն իր մորը հայ, ռուս կամ ռուս հայ է անվանում, իսկ իր մասին ասում է, որ ինքը կիսով չափ ռուս է և կիսով չափ սլավոնական հոգի ունի:

Ֆրանսիս Վեբերը նկարահանել է բազմաթիվ հիշարժան կատակերգություններ։ Նկարահանվել է էպիզոդիկ դերում «Դուբլեր» ֆիլմում։

Իր առաջին աշխատանքները նկարահանել է Ֆրանսիայում, իսկ անցյալ դարի իննսունականների կեսերին Վեբերը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Նա հիանալի ֆիլմերի հեղինակ է, որոնք հանդիսատեսը հիշում է՝ «Խաղալիք», «Անհաջողակները», «Երեք փախածները» և այլ գլուխգործոցներ։

Ի դեպ, Ֆրանսիսն ինքն է գրել իր ֆիլմերի սցենարները՝ ոգեշնչվելով կյանքի տարբեր իրավիճակներից։ Մի օր նրա մոտ գաղափար ծագեց հենց փողոցում, երբ նա զբոսնում էր և խաղալիքների խանութի մոտ ականատես եղավ մի տեսարանի։ Խանութի ցուցափեղկի մոտ մի տղա բղավեց և ոտքերով հարվածեց, նրա շուրջը կանգնած էին դայակն ու անվտանգության աշխատակիցները՝ խաղալիքների փաթեթներով և փորձում էին հանգստացնել տղային: Նրանց բոլոր համոզումներին երեխան պատասխանեց. «Ես ամեն ինչ հորս կասեմ, և նա ձեզ բոլորիդ աշխատանքից կազատի։ Ահա ֆիլմի հրաշալի գաղափար:

Անշուշտ, Վեբերը հաճախ է հիշում իր արմատները. «Իմ հոգում գոյակցում են երկու վիշտ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հրեաների ցեղասպանությունը», – խոստովանել է ռեժիսորը: