Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. նրան դիմավորեցին ծափերով

07 Հուլիսի 2026, 09:30

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով։

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա»,–ասաց նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։

ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6–ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։