Գագո Օգանեսյանի նկարների ցուցադրությունը՝ Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում բացվել է նկարիչ Գագո Օգանեսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Բացմանը ներկա են եղել հայտնի արվեստագետներ, դերասաններ և նկարիչներ։
Գագո Օգանեսյանի ցուցահանդեսները Լոս Անջելեսում կրում են պարբերական բնույթ։ Նպատակը ընկերների համախմբումն է։
Հյուրերի կարծիքով՝ նմանօրինակ միջոցառումները կարող են և պետք է նպաստեն հայկական սփյուռքի ամրապնդմանը։
Գագո Օգանեսյանի խոսքով՝ հայ արվեստագետի առաքելությունն է իր ստեղծագործությամբ պահպանել հայկական մշակութային ժառանգությունն ու այն ներկայացնել աշխարհին։