Գավին պահել է խոստումն ու Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո մազերը վարդագույն ներկել

06 Օգոստոսի 2026, 12:00

Սպորտ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Գավին այժմ հանդես կգա վարդագույն մազերով։ 22-ամյա ֆուտբոլիստը դեռ հունիսին՝ աշխարհի առաջնության խմբային փուլի ընթացքում, խոստացել էր, որ մազերը կներկի, եթե Իսպանիայի հավաքականը հաղթի աշխարհի առաջնությունում։

Գավին կատարել է իր խոստումը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով վարդագույն մազերով լուսանկարներ և կից գրելով. «Խոսքի տեր մարդ»։