Գեորգի Հարությունյանն օգնել է հաղթել «Պուշկաշ ակադեմիա»-ին

02 Մայիսի 2026, 16:45

Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը շարունակում է կայուն խաղաժամանակ ստանալ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» ակումբում։

Ֆուտբոլիստը չորրորդ անընդմեջ խաղում թիմի հիմնական կազմում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Հունգարիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Զալաէգերսեգ»-ի դեմ խաղում Հարությունյանը հանդես է եկել աջ կենտրոնական պաշտպանի դիրքում։

«Պուշկաշ Ակադեմիա»-ն հաղթել է 3։1 հաշվով, իսկ հայ պաշտպանը աչքի է ընկել թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում օգտակար գործողություններով։