Գլենդելում նշել են օպերայի և կինոյի դերասան Ռազմիկ Մանսուրյանի 65 ամյակը

18 Սեպտեմբերի 2023, 13:52

Մշակույթ

Գլենդելում նշել են օպերայի և կինոյի դերասան Ռազմիկ Մանսուրյանի 65 ամյակը։

Համերգին մասնակցել են մշակութային գործիչներ, երաժիշտներ, դերասաններ:

Ռազմիկ Մանսուրյանը ծնվել է 1958 թվականին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի երգի բաժինը։ Աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում, նկարահանվել է տարբեր ֆիլմերում: Ռազմիկ Մանսուրյանի մոտքը կինոաշխարհ սկսվեց 1982 թ «Երջանկության մեխանիկան», գեղարվեստական ֆիլմից, որը նկարահանել է, ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը, Մանուկ Մնացականյանի «Մայրիշխանություն» վիպակի հիման վրա: